Տպել
09.09.2005
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի եւ 2005թ. սեպտեմբերի12-15-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակա րգերի նախագծերը: ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 90 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 40 հարց, միջազգային 17 պայմանագիր:

Ազգային ժողովի երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 12-իԱԺ նիստում: