Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 2-ի նիստում որոշվել է հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փաստել է, որ ստեղծված իրավիճակում հանձնաժողովը կենտրոնանալու է բացառապես ռազմական դրությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների վրա՝ հավելելով՝ իրավիճակի կայունացմանը զուգընթաց հանձնաժողովը կաշխատի բնականոն հունով եւ կանդրադառնա մնացած օրակարգային նախագծերին:
«Հաղթելու ենք՝ կասկած չկա»,-համոզմունք է հայտնել Վլադիմիր Վարդանյանը:
Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ երկու ամսով հետաձգվել են ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին», Կառավարության հեղինակած «ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրինագծերի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ու դրանց կից օրինագծերի փաթեթների քննարկումները:
Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 6-ի վերջին հիմնական նիստի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝...
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 2-ին Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիել...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը կից՝ հղմամբ: ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...