National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
08.09.2005
Հանդիպումներ Նյու-Յորքում

Սեպտեմբերի 8-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը Նյու Յորքում մասնակցեց Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթնաժողովին: Լիագումար նիստի  ընթացքում արծարծվեցին դարի մարտահրավերներին առնչվող խնդիրներ’ աղքատության, կոռուպցիայի, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլն: Բոլոր ելույթներում առանձնահատուկ կերպով կարեւորվում էր խորհրդարանի դերը այս խնդիրների լուծման գործում: Ելույթ ունենալով «Խորհրդարանների դերը ժողովրդավարության զարգացման գործում» թեմայով քննարկումներին’ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց խորհրդարանի դերը ժողովրդավարության զարգացման գործում, հանդես գալով «Ուժեղ խորհրդարան, ուժեղ ժողովրդավարություն» կարգախոսով: Արթուր Բաղդասարյանը ունեցավ նաեւ երկկողմ հանդիպումներ: ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՊՀ բարեփոխումներին առնչվող հարցեր: Իտալիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ջանֆրանկո Կազինիի հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության հարցերը: Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի, Սլովակիայի խորհրդարանի նախագահ Պավոլ Հռուսովսկու, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ քննարկվեցին Արթուր  Բաղդասարյանի հրավերով Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցերին առնչվող խնդիրներ: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի, Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի, Կիրգիզիայի խորհրդարանի նախագահ Օմուրբեկ Տեկեբաեւի, Իսրայելի Կնեսետի նախագահ Ռուվեն Ռիվլինի հետ, որոնց ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am