Տպել
09.09.2005
Նյույորքյան հանդիպումներ

ԵԽԽՎ նախագահ Ռընե Վան Դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին առնչվող խնդիրներ: Վեհաժողովի նախագահը կարեւորեց լայն քարոզչական աշխատանքների իրականացումը մինչեւ հանրաքվեն ընկած ժամանակաշրջանում եւ բարեփոխումների արդյունավետ իրականացումը:

Նյու-Յորքյան հանդիպումները առանձնացան նաեւ նոր խորհրդարանական կապերի հաստատմամբ: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ պաշտոնական հանդիպումներ ունեցավ Չեխիայի խորհրդարանի նախագահ Լյուբոմիր Զաորալեկի, Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Թերեզ Մեյերի, Ճապոնիայի խորհրդարանի նախագահ Չիկագե Օոգիի,  Բրազիլիայի խորհրդարանի նախագահ Ժոզե Սեվերինո Կավալկանտիի եւ Հորդանանի խորհրդարանի նախագահ Աբդուլլահ Մաջալիի հետ, պայմանավորվածություններ ձեռքբերվեցին հաստատելու միջխորհրդարանական կապեր այդ երկրների հետ: Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ այս երկրների հետ խորհրդարանական կապերի հաստատումը կարող է մեծապես նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ նպաստել Հայաստանին վերաբերվող խնդիրների ճիշտ ընկալմանը եւ միջազգային համագործակցությանը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Քրիստոֆիասի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռքբերվեց Լառնակայում հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու մասին:

Նյույորքյան հանդիպումներից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերադարձավ Երեւան: