Տպել
07.10.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 1

Հոկտեմբերի 7-ին Արկադի Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասինե օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, ուստի այն փոփոխության չի ենթարկվել:

Հիշեցնենք, որ նախագիծն ուղղված է ՀՀ զինված ուժերի եւ տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ ՀՀ վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական դրության պայմաններում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի եւ անվտանգության պաշտպանությունն ապահովելուն:
 


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...