Տպել
19.10.2020
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է նախագծերի քննարկումը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին  հերթական նիստն է գումարել:

Նիստի օրակարգում ընդգրկված էին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»  եւ Կառավարության ներկայացրած «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերը, որոնք համապատասխանաբար պետք է քննարկվեին առաջին եւ երկրորդ  ընթերցումներով:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հեղինակների առաջարկով նախագծերի քննարկումը մինչեւ երկու ամսով հետաձգվում է:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...