Տպել
21.10.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով, ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի, բարենպաստ հարկային պայմաններ են ստեղծվում տեղական արտադրողների համար:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նաեւ Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է   մասնավորեցման ծրագրից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չէին ներկայացվել:

Հեղինակների առաջարկությամբ օրակարգի մի շարք նախագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
  
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...