ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին, որով, ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի, բարենպաստ հարկային պայմաններ են ստեղծվում տեղական արտադրողների համար:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել նաեւ Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է մասնավորեցման ծրագրից հանել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չէին ներկայացվել:
Հեղինակների առաջարկությամբ օրակարգի մի շարք նախագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի առաջադրման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը»,-նշված է ԱԺ նա...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուների առաջադրման մասին
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյան...
Քննարկվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նույն օրը ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրինագծին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն Արկադի Խաչատրյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ հարկ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 21-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Արթուր Մանուկյանի, Արման Եղոյանի հեղինակած...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 15:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել են ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանող եւ հարկային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնութ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է նախագծերի քննարկումը
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ին նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի, Արման Բաբաջանյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:45-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...