Տպել
13.09.2005
Խորհրդարանը քննարկեց սոցիալական ուղղվածության հարցեր

Ազգային ժողովը քառօրյայի երկրորդ օրը, սեպտեմբերի 13-ին, իր աշխատանքները սկսեց քվեարկություններով: Խորհրդարանն ընդունեց նախորդ օրը քննարկած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները:

Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը օրենսդրի դատին ներկայացրեց«Անասնաբուժության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած նախագծերը:  Ոլորտը մինչ այսօր կարգավորվում է խորհրդային տարիների ու կոլեկտիվ տնտեսավարման համար գրված օրենքով, որում հաշվի չի առնված մասնավոր գործունեության հնարավորությունը: Նոր նախագծով գործադիրը փորձում է լրացնել այդ բացը եւազատ տնտեսավարմանպայմաններում նոր լուծում տալհանրության առողջութ յան պահպանության,կենդանիների եւ մարդկանց ընդհանուր հիվանդությունների կանխման խնդիրներին:Նախագծի ընդունման դեպքում սննդի որակի պատասխանատուն կդառնա տնտեսավարողը, իսկ պետությունը միայն հանդես կգա վերահսկողի դերում: Այդ վերահսկողությունը կիրականացնի անասնաբուժական պետական տեսչությունը: Միաժամանակ գործադիր իշխանությունը նպատակ ունի հաշվի առնելԵվրամիության չափանիշները` սննդամթերքի արտահանման հարցում հետագայում խոչընդոտներ չունենալու համար:Նախարարի խոսքերով, հանրապետությունումայսօր չկան անասնաբուժության համար անհրաժեշտ տեխնիկա, վերապատրաստված կադրեր ու մասնագետներ: Մեկ այլ դժվարություն` կենդանիների հաշվառման ու համարակալման հարցում, կհաղթահարվի ԵՄ ֆինանսական աջակցությամբ, եւգործընթացն արդեն սկսվել է: Նախագծումամրագրված է անասնագլխաքանակիհամարակալման եւ գրանցման պարտադիր նորմ:

Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Գրիգորյանը պատգամավորներին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի վերաբերյալ: Հանձնաժողովի գնահատմամբ, առաջարկվող դրույթներով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար կստեղծվի այս ոլորտում տնտեսավարելու հավասար պայմաններ, նաեւ` հանրության առողջության պահպանությանը մեծ տեղ է հատկացված: Հանձնաժողովականները դրական են վերաբերվում նաեւ տնտեսավարողներիատեստավորման, ինչպես նաեւ գործունեության համար լիցենզիա նախատեսող դրույթներին:

Օրակարգային հաջորդ երկու հարցերն ունենին սոցիալական ուղղվածո ւթյուն, եւ դրանք ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: «Սոցիալական աջակցության մասին» օրինագիծը հավակնում է դառնալ ոլորտիհիմնարար փաստաթուղթը եւ կարգավորելսոցիալական աջակցության կազմակերպման եւ տրամադրման հարցերը, ինչպես նաեւ սահմանել կառավարման համակարգը եւ ֆինանսավորման աղբյուրները:Նախագծում ընդգրկված են թե աջակցության գործողձեւերը, եւ թեծառայությունների նոր տեսակներ:Կառավարությունը այս ամենին զորգահեռ կփորձի մեծացնել սոցիալական աջակցությունների նկատմամբ վերահսկողությունը, մասնավորապես նախարարությունը հնարավորություն կստանա սոցիալական ծառայություններ մատուցող գործակալություններում ստուգումներ կատարել: Նախագիծը գրելիս կառավարությունում առաջնորդվել են երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու առաջնահերթության,հասցեականություն ապահովելու, ծառայությունների մատչելիության եւ թափանցիկության սկզբունքներով: Ըստ նախագծի, պետությունը բնակչությանը սոցիալական օժանդակություն կցուցաբերի դրամական, բնաիրային, վերականգնողական օգնություն միջոցով, ինչպես նաեւ կտրամադրվի ժամանակավոր օթեւան եւ կկազմակրեպվեն խնամքի հարցեր: Նախատեսվում է նաեւ իրավաբանական եւ խորհրդատվական աջակցություն:Նախագծում ամրագրվածէ նաեւ տեղեկատվական բազա ստեղծելու մասին դրույթ: Որպես նորույթ, աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար նախագծով առաջարկվում է համակարգում ներդնել սոցիալական աշխատանքի մասնագիտություն:

«Պետական նպաստների» մասին օրինագծով կմիասնականացվեն նպաս տների նշանակման ու վճարման կարգերը: Ներկայում կառավարության որոշումներով են սահմանվում նպաստների տեսակներն ու վճարման կարգերը: Առաջարկվող փաստաթղթում տարբերակված է նպաստի երեք տեսակ` ընտանեկան, երեխայի ծննդյան միանվագ եւ երեխայի խնամքի նպաստներ: Նախարարի ներկայացրած տվյալներով, հանրապետությունում գրանցված է 135 հազար նպաստառու ընտանիք: Ընտանեկան նպաստի շրջանակներում միանվագ դրամական օգնություն է տրամադրվելու ընտանիքում երեխայի ծննդյան, առաջին դասարան ընդունվելուկամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում: Կա նաեւ հրատապ օգնության հնարավորություն: Ընտանեկան նպաստի հաշվարկման հիմքում կլինի նպաստիբազային չափը եւ ընտանիքի մինչեւ 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը: Չափը սահմանելու իրավասությունը վերապահված է գործադիր մարմնին: Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստը 2006 թ.առաջարկվում էտրամադրել բոլոր մայրերին`անկախ աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից:

ԱԺ սոցիալա կան, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովը երկու նախագծերին էլ տվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, խոսելով «Պետական նպաստների» մասին օրինագծի վերաբերյալ, նշեց, որ նպաստների այսօրվա չափը բավարար չէ կենսամակարդակի ապահովման համար, սակայն հասցեականության ապահովման ու վերահսկողությանդեպքում արդյունավետությունը կմեծանա:Պրն. Մխեյանն առաջարկում է ընդլայնել նպաստառուների ցանկը` ընդգրկելով այնտեղ զինծառայողներին կամմիայնակ թոշակառուներին: «Սոցիալական աջակցության մասին» օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամ Արարատ Մկրտչյանը ասաց, որ այն հնարավորություն կտա օգնել դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն, հասարակության մեջ ինտեգրվելու համար պայմաններ ստեղծել:

Քննարկված հարցերը քվեարկության կներկայացվեն քառօրյայի հաջորդ նիստում: Իսկ նիստի վերջին մեկ ժամում, օգտվելով ԱԺ կանոնակարգի ընձեռած հնարավորությունից, պատգամավորները հանդես եկան հայտարարություններով: