Տպել
02.11.2020
Քննարկվել են ՀՀ ոստիկանության եւ ՀՀ ԱԻՆ 2021թվականի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 11

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արկադի Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին քննարկվել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով նախատեսված Ոստիկանության եւ ԱԻՆ-ի բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի հավաստմամբ՝ «Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում եւ հանցագործությունների դեմ պայքար» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հասարակական կարգի պահպանության եւ անվտանգության ապահովման, հանցագործությունների եւ այլ իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման եւ բացահայտման ծառայություններ: Միջոցառման իրականացման նպատակով 2021 թվականի պետական բյուջեով  նախատեսվում է հատկացնել 24,855.9 մլն դրամ, որը 2020 թվականի պետական բյուջեի նկատմամբ աճել է 269.7 մլն դրամով՝ պայմանավորված զինծառայողների բնակության վարձավճարով: «Պետական պահպանության ծառայությունների կազմակերպում եւ իրականացում» միջո-ցառման իրականացման նպատակով 2021 թվա-կանի պետական բյուջեով նախատեսվել է 4,049.4 մլն դրամ:

«Պետական պահպանության ծառայություններ մատուցող ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կարիքի բավարարում» միջոցառման գծով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 7,175.6 մլն դրամ:

«Անձի անհատական տվյալների, քաղաքացիության եւ հաշվառման վերաբերյալ տեղեկություն-ների ստացման, տրամադրման եւ փոխանակման ծառայությունների մատուցում, ճամփորդական փաստաթղթերում կենսաչափական տեխնոլոգիաների ներդրում» միջոցառման իրականացման նպատակով 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 2,021.6 մլն դրամ:

«Տրանսպորտային միջոցների պետական հաշվառում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել տրանսպորտային միջոցների պետհամարանիշների ձեռքբերում եւ տրամադրում: Կհատկացվի 770.4 մլն դրամ, որը 2020 թվականի պետական բյուջեի նկատմամբ նվազել է 334.6 մլն դրամով՝ պայմանավորված միջծրագրային վերաբաշխմամբ: «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կարիքի բավարարում» միջոցառմանը  նախատեսվել է 176.9 մլն դրամ: «Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջո-ցառումների, մոնիտորինգի եւ վերահսկողության իրականացում» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոստիկանության մարմինների աշխատանքների պլանավորում, համակարգում, ծրագրային միջոցառումների մշակում եւ իրականացում, միջգերատեսչական եւ միջազգային համագործակցության ապահովում, համընդհանուր եւ ոլորտային աշխատանքների իրականացում, մոնիտորինգ եւ հսկողություն: Միջոցառման իրականացման նպատակով 2021 թվականին նախատեսվում է հատկացնել 11,011.4 մլն դրամ:

Ոլորտում առաջիկա տարիներին նախատեսվում են իրականացնել մի շարք բարեփոխումներ. մասնավորապես 2021-ի առաջին եռամսյակում կստեղծվի շուրջօրյա ռեժիմով գործող պարեկային նոր ծառայություն: Եկող տարվա ընթացքում կմշակվի «ՀՀ ոստիկանության մասին» նոր օրենք, որն, ըստ փոխոստիկանապետի, կհամապատասխանի եվրոպական չափանիշներին:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին նախատեսվում է բնագավառին հատկացնել 14մլրդ 181մլն դրամ: Սեյսմիկ պաշտպանությանը՝ 803.5 մլն դրամ: Միջոցառման նպատակն է հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատումը, սեյսմիկ ռիսկի նվազեցումը: «Փրկարար ծառայություններ» միջոցառման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրդեհաշիջման, հակահրդեհային քարոզչության, բնական եւ տեխնածին աղետների ժամանակ բնակչության եւ կառույցների պաշտպանություն: 2021-ին նախատեսվել է 11,665.0 մլն դրամ: 2020 թվականի պետական բյուջեի նկատմաբ աճը կազմում է 335.1 մլն դրամ՝ պայմանավորված աշխատանքի վարձատրության փոփոխությամբ, ՀՓՋ-ների վերանորոգմամբ, հենակետերի գազիֆիկացմամբ, փրկարար ծառայողների համազգեստի, փրկարարական նյութերի եւ գործիքների ձեռք բերմամբ:

Պատգամավորների հարցերը վերաբերվել են բնագավառների խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Ներկայացվել են նաեւ առաջարկություններ:

Նույն օրը Արկադի Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային եւ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊՆ եւ Պետական ռեզերվների ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...