Տպել
02.11.2020
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 17

ՀՀ Ազգային ժողովը  Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն  նոյեմբերի 2-ին գումարել է  Ազգային ժողովի արտահերթ նիստ  նախաձեռնողի՝ Կառավարության  սահմանած օրակարգով: Խորհրդարանի ընդունած որոշման համաձայն՝ օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով,   որ օրենքում, պայմանավորված ռազմական դրությամբ, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն:

Առաջարկվող փոփոխության համաձայն սահմանվում է, որ քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն  է՝ հրամանատարը, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը` համայնքի /բնակավայրի/, աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարն է՝ հրամանատարը: Վերոնշյալ պաշտոնատար անձինք  համայնքի կամ բնակավայրի աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների ղեկավարումն իրականացնելու են  աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների  համաձայն:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ  քննարկվել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով   առաջարկվում է Երեւանի քաղաքապետի տեղակալների հաստիքների քանակն ավելացնել եւս մեկով:  Ըստ այդմ՝ Երեւանի  քաղաքապետը 3-ի փոխարեն  կարող է ունենալ  4 տեղակալ, որոնցից մեկը կիրականացնի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարի՝ հրամանատարի, գործառույթները:

Օրենքների նախագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 13-00-ին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...