Տպել
16.11.2020
Մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են արտոնագրերի եւ գնումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ
1 / 5

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 16-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Արտոնագրերի մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում կարգավորել գյուտերի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական` ոչ գույքային հարաբերությունները:

Մշտական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ որոշակի խնդիրներ ճշգրտելու համար հարցի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած  «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Գեւորգ Պապոյանի հավաստմամբ՝ գնումների գործընթացին մասնակցելու հնարավորություն տրվում է պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, իսկ պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում` ինչպես գնման տվյալ գործընթացին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցներին, այնպես էլ ՀՀ-ում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվության միջոցներին:

Կառավարության եզրակացությունը դրական էր: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները կողմ են քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Օրակարգային մի շարք հարցերի քննարկումն ու քվեարկությունը հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...