Տպել
16.11.2020
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 5

Նոյեմբերի 16-ին Մաթեւոս Ասատրյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Բանախոսի խոսքով՝ Կառավարությունը եւս ներկայացրել է որոշակի չափանիշների ընդգրկմանն առնչվող առաջարկներ, որոնք դեռ չեն քննարկվել: Նախաձեռնության քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով՝ նախաձեռնությունը բարելավելու նպատակով:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Շրջանառությունից հանվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Սիփան Փաշինյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: 
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...