16.09.2005
Հայ-սիրիական կապերը` զարգացման նոր փուլում
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մուխլիս Ֆարաունին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական համագործակցության խնդիրները: Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց Սիրիայի կառավարությանը` հայերի նկատմամբ դրսեւորած լավ վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Երեւանում բացվելիք արաբական մշակույթի կենտրոնին Սիրիայի մասնակցության հարցը: Պարոն Ֆարաունի խնդրանքով` Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց Հայաստանում կատարվող սահմանադրական բարեփոխումների ընթացքը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: