Դեկտեմբերի 2-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Քննարկվել է«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում եւ տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաեւ գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով գործունեություն: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որով մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական եւ այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական եւ այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Մի երկրի հարգադրոշմումը ճանաչվելու է ԵԱՏՄ մյուս անդամ երկրի կողմից: Ստեղծվելու է տեսչական մարմին անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը:
Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցվում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:
Նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնի համար առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում թեկնածուն ընտրվել է:
Հանդիպում ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի անդամների հետ
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Բաբկեն Թունյանի նախագահությամբ հանդիպել են հանձնաժողովին կից գործող ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ: Ընդգծելով համատեղ աշխատանքներ իրականացնելու կարեւորությունը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ կառույցն ա...
Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը
Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրակարգում եղել է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ...
Քննարկվել են ՀՀ պետական գույքի մասնավորեցման եւ ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին առնչվող նախագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 2-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթե...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ: ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...