Տպել
09.12.2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նույն օրը ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհների գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից, դատարկ վահանակների եւ գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենսդրական փաթեթին: