Տպել
11.12.2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Զրուցակիցները քննարկել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը, երկրի անվտանգային մարտահրավերները հաղթահարելու համատեքստում կարեւորել են ներքաղաքական կայունությունը եւ ներքաղաքական գործընթացներում բռնության բացառումը: 

Հանրապետության նախագահը եւ ԱԺ նախագահը միմյանց են ներկայացրել մի շարք խնդիրների հանգուցալուծման իրենց տեսլականները: