Տպել
20.09.2005
Համագործակցությունը կշարունակվի

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերստին շնորհավորեց պարոն Ղուլյանին` ԼՂՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդարանին:

Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեց, խորհրդարանների միջեւ հաստատված ավանդույթների համաձայն, համագործակցության շարունակումը` հանձնաժողովների մակարդակով,  օրենսդրական եւ փորձագիտական աջակցության պայմանավորվածություններ ձեռքբերվեցին, աշխատակազմերի համատեղ վերապատրաստման, տեխնիկական միջոցներով ապահովմամբ ԼՂՀ խորհրդարանին աջակցելու մասին: Ձեռքբերված պայմանավորվածությամբ` 2006-ի գարնանը Ստեփանակերտում տեղի կունենա  միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին փոխադարձ կարեւորության նաեւ այլ հարցեր:


20.09.2005
Ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել 2020 թվականին
Սեպտեմբերի 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աշխատանքները սկսեց «Հայաստան 2020» համաժողովը` «Արտադրողականության եւ մրցունակության աճ. Հայաստանիկայուն զարգացման ռազմավարություն» խորագրով: «Հայաստան.2020»  ծրագրի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, բացելով համաժողովը, ներկայացրեց ծրագրի գործադիր խորհրդ...

20.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության տոնի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.Սիրելի հայրենակիցներՍրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության տոնի առիթով:Բոլոր երկրներն իրենց պետական տոնացույցում ունենում են տասնյակ տոներ, որոնցից մեկը ամենագլխավորն է լինում: Հ...