Տպել
20.09.2005
Ազգային ժողովը` ժողովրդի համար

Հայաստանի անկախության 14-րդ տարեդարձի եւ ՀՀ Ազգային ժողովի 15-ամյակի կապակցությամբ, սեպտեմբերի 20-ի երեկոյան Ազգային ժողովի բակում տեղի ունեցավ «Ազգային ժողովը` ժողովրդի համար»  համերգը: Իր ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան ն ասաց, որ միջոցառումն  ավանդույթ ու խորհրդանշական է դառնում, եւ այսուհետ խորհրդարանի դռները բաց են լինելու ժողովրդի առջեւ:

Համերգի ժամանակ ելույթ ունեցավ Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ  դիրիժոր Կոնստանտին Օրբելյան, մենակատարներ Միքայել Սիմոնյան, Արուս Աճեմյան, Արաքս Դավթյան: Միջոցառման պատվավոր հյուրը աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին էր: Կոնստանտին Օրբելյանը եւ Դմիտրի Խվորոստովսկին արժանացան ՀՀ Ազգային ժողովի, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության մրցանակներին:

«Ազգային ժողովը` ժողովրդի համար» համերգին ներկա էին ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հասարակական ու միջազգային կազմակերպությունների, դեսպանատների ներկայացուցիչներ:


20.09.2005
Ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել 2020 թվականին
Սեպտեմբերի 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աշխատանքները սկսեց «Հայաստան 2020» համաժողովը` «Արտադրողականության եւ մրցունակության աճ. Հայաստանիկայուն զարգացման ռազմավարություն» խորագրով: «Հայաստան.2020»  ծրագրի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, բացելով համաժողովը, ներկայացրեց ծրագրի գործադիր խորհրդ...

20.09.2005
Համագործակցությունը կշարունակվի
Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերստին շնորհավորեց պարոն Ղուլյանին` ԼՂՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց խորհրդարանին: Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվե...

20.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության տոնի առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.Սիրելի հայրենակիցներՍրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության տոնի առիթով:Բոլոր երկրներն իրենց պետական տոնացույցում ունենում են տասնյակ տոներ, որոնցից մեկը ամենագլխավորն է լինում: Հ...