ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը փետրվարի 2-ին հանդիպեց մեր երկրում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:
Մելքումյանը շնորհավորեց դեսպանին նման պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա կարեւորեց Բելառուսի հետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում, մասնավորապես համատեղ ջանքերը գազի գնի հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առումով: Ալեքսանդր Կոնյուկը կոնկրետ ծրագրերի մասով տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են ստեղծել հայ-բելառուսական համատեղ ընկերություն, որը կզբաղվի վերելակների արտադրությամբ:
Միքայել Մելքումյանը շնորհավորեց բելառուս ժողովրդին Օստրովեցի նորակառույց ատոմակայանի շահագործման առթիվ՝ ընդգծելով Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների դերը հատկապես տուրբինային արտադրամասի շահագործման հարցում: