ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ փետրվարի 2-ին առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրքե սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի, կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը:
Գործադիրն առաջարկում է ավելացնել դատավորների թիվը. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թիվն ավելանալու է 17-ով, որից առնվազն 8-ը՝ Երեւանում:
Ռուստամ Բադասյանն անդրադարձավ դատավորների թվակազմի ավելացման, հավակնորդ դատավորների որակավորման ստուգման, աշխատանքային ստաժի, մրցույթների անցկացման դյուրացման հարցերին:
Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկեց դրական եզրակացություն տալ նախագծին՝ տեղեկացնելով, որ փաթեթը քննարկվել է նաեւ ԲԴԽ գործընկերների հետ:
Լրամշակված նախագիծն ստացավ դրական եզրակացություն: