Տպել
22.09.2005
Խորհրդարանների աշխատակազմերը կշարունակեն փոխգործակցության բարի ավանդույթը

Սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը խորհրդարանում հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Լոտորեւին:

Ողջունելով իր գործընկերոջ այցը Հայաստան`  պրն. Քոթանյանը ընդգծեց խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության կարեւորությունը:ԱԺ աշխատակազմի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ փոխգործակցության բարի ավանդույթը կշարունակվի եւ երկու երկրների բարեկամական հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն: Վերջին երեք տարիների ընթացքում խորհրդարանի աշխատակիցների այցելությունները Պետդումա խիստ օգտակար են եղել, ասում է պրն. Քոթանյանը` հավելելով, որ վերապատրաստված աշխատակիցներն աշխատանքի են վերադարձել նոր լիցքերով եւ նոր որակով: Ի պատասխան պրն. Լոտորեւն էլ ասում է, որ Հայաստանի օրենսդիր մարմնից ժամանած պետծառայողները տարբերվում են այլ երկրներից ժամանածներից. նրանք աչքի են ընկնում հնարավորինս շատ սովորելու ցանկությամբ ու ակտիվությամբ: Պետդումայիներկայացուցիչն էլ իր հերթին է անհրաժեշտհամարում միջպետական, միջխորհրդարանական երկխոսությունը տարածել նաեւ աշխատակազմերի վրա: Նա պատրաստակամություն հայտնեց փորձի փոխանակման եւ Պետդումա այցելության համար ստեղծելբարենպաստ պայմաններ:

Երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարները զր ույցի ընթացքում անդրադարձան իրենց ղեկավարած մարմինների կառուցվածքներին ու դրանց գործառույթներին: Քննարկվեցին նաեւ աշխատակիցների վերապատրաստման ու ֆինանսավորման խնդիրները:

ՌԴ Պետդումայի աշխատակազմի ղեկավարը հանդիպեց նաեւ արտաքին հարաբերությունների վարչության պետ Էդուարդ Խոջայանի եւ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանի հետ: Հյուրին ներկայացվեց արտաքին կապերի հաստատման ու ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ԱՊՀ բաժնի աշխատանքների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության օրենսդիր մարմնի հետ համագործակցությանվրա: