Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարեց արտահերթ նիստ: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին եւ դրական եզրակացություն տվեցին Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթի լրամշակված տարբերակին:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բարձրաձայնեց, որ ընդունվել են առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկները: