Տպել
19.02.2021
Հանրապետության 10 մարզային երաժշտական դպրոցներին ԱԺ-ն երաժշտական գրականություն նվիրեց
1 / 21

Գիրք նվիրելու օրը, որն ամեն տարի 2008 թվականից ի վեր անցկացվում է Հայաստանում եւ Արցախում, դարձել է յուրօրինակ  եւ սպասված  տոն:

Փետրվարի  19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայկական երկու պետություններում նշանավորվում է միմյանց գիրք նվիրելու  միջոցառումներով, գրական ընթերցումներով ու հանդիպումներով:

Գրքի կարեւորությունն ընդգծող նման  միջոցառում  փետրվարի 19-ին անցկացվեց  ՀՀ  Ազգային ժողովի գրադարանում.  հանրապետության 10 մարզի 10 երաժշտական դպրոցի նվիրեցին 170 անուն երաժշտական գրականություն:

ԱԺ գրադարանի երկարամյա աշխատակից Ֆաթմա Խաչատրյանի տեղեկացմամբ՝ երաժշտական դպրոցների աշակերտները նաեւ այս գրքերի շնորհիվ  հնարավորություն կունենան ծանոթանալու հայ կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոմանոս Մելիքյանի եւ այլ՝ հայ ու այլազգի  հեղինակների երգերին, դաշնամուրային ստեղծագործություններին: Հետաքրքիր փաստ. Հովհաննես Թումանյանի 139 ստեղծագործության հիման վրա 128 երգահան բազմաժանր երաժշտական գործեր են ստեղծել:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը շնորհավորեց ներկաներին գեղեցիկ տոնի առթիվ՝ նշելով, որ վերջին շրջանում սակավաթիվ էին նման միջոցառումները՝ պայմանավորված օբյեկտիվ պատճառներով: Պատգամավորը մտահոգիչ համարեց  համայնքներում գրադարանների սակավությունը:

Չշրջանցվեցին նաեւ խնդիրները: Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը նշեց, որ երաժշտական դպրոցներում երաժշտական գործիքների պակաս կա: Նա օրենսդիրների ուշադրությունը հրավիրեց այդ փաստին՝ հույս հայտնելով, որ աջակցությունը չի ուշանա:  


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...