Տպել
23.02.2021
Կան մեխանիզմներ, որոնք կարող են կանխարգելել ատելության խոսքի տարածումը

Համացանցային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարի կարգավորման եւ հատկապես ինքնակարգավորման մեխանիզմները փորձագետներ Արա Ղազարյանի եւ Դավիթ Ասատրյանի ուշադրության կենտրոնում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում փետրվարի 18-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Ներկայացվեց «Ատելության խոսքի կարգավորումը ՀՀ օրենսդրությունում» հետազոտության հաշվետվությունը:  Կարգավորման նախատեսված մեխանիզմները կարող են կանխարգելել ատելության խոսքի տարածումը՝ նվազեցնելով դրա տարածման հետեւանքները:

Հանձնաժողովի անդամները եւ փորձագետները պայմանավորվեցին ստեղծել երկխոսության հարթակ՝ ներգրավելով նաեւ համացանցային տիրույթը կառավարող եւ վերահսկող շահագրգիռ կազմակերպություններին: