ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 24-ի նիստում մինչեւ երկամսյա ժամկետով հետաձգվեցին երկրորդ ընթերցմամբ ներկայացված հետեւյալ նախագծերը:
* ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքների նախագծերի փաթեթներ,
* Առաջին ընթերցմամբ ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,
*
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը,
* ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: