Տպել
26.09.2005
Քննարկվեցին հանրային մոնիտորինգի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման խնդիրները

Սեպտեմբերի 26-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին:

Հանդիպման ընթացքում փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեցին ԱԺ-ի եւ ՄԱԿ-ի համագործակցության խորացման հարցերը, համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնվեց երկուստեք:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց ռեգիոնալ ծրագրերի իրականացումը Հայաստանում` մարզերի զարգացման շեշտադրումով, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար խորհրդատվական օգնության կազմակերպումը, աղքատ ընտանիքները աջակցության ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց շարունակելու երկխոսությունը` հանրային մոնիտորինգի ծրագրերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի իրականացման շուրջ: Կարեւորվեց մարդկանց իրազեկումը իրենց իրավունքների մասին եւ խորհրդատվական ծառայության կազմակերպումը, ինչպես նաեւՄԱԿ-ի աջակցությունը ընտրական գործընթացներին` ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, տեղական դիտորդների ուսուցման հարցերում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: