Տպել
04.03.2021
Քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ զեկույցն ընդունվեց ի գիտություն
1 / 5

Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը մարտի 4-ի նիստում ներկայացրեց քննիչ հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Զեկույցը 5 հիմնական մասից է բաղկացած:

Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է 2016-ի կառավարության հաստատած Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությունը: Զեկուցողը նշեց, որ ռազմավարության արդյունքում պլանավորած ցուցանիշերը թեպետ պետական ընթացիկ ֆինանսավորման մասով նվազող թվեր են նախատեսում, սակայն որոշ ծախսային հոդվածներ նախատեսում են բավականին մեծ տոկոսային աճ: Հատկանշական է, որ ընդհանուր ծախսերի ցուցանիշը միայն 2021-ին էր մոտենալու 2016-ի ելակետային թվերին: «Այս ռազմավարության նպատակային ցուցանիշների աղյուսակն ավելի նման է ծախսերի վերաբաշխման աղյուսակի, քան ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավմանն ուղղված ծրագրի»,-նշեց Վարդանյանը: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...