Տպել
15.03.2021
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը ստացավ բացասական եզրակացություն
1 / 5

Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են օրենքի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ` «Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»:

Գործող օրենքով փոխհատուցումից օգտվում են բոլոր հանրային ծառայողները՝ բացառությամբ զինծառայողների: Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը նշեց, որ առկա կարգավորումը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 73-րդ եւ 82-րդ հոդվածներին հակասող: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի կարծիքով՝ ներկայացված օրինագիծը ողջունելի է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, սակայն մոտ օրերս Կառավարությունը հանդես է գալու ավելի համապարփակ փոփոխությունների առաջարկով, որում ներառված է լինելու նաեւ նշյալ դրույթը: Ուստի, այս փուլում փոխնախարարն առաջարկեց ձեռնպահ մնալ փոփոխությունից՝ հնարավորություն տալով խնդրին անդրադառնալ ավելի ամբողջական:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ներկայացրեց միջազգային փորձը: Մի շարք երկրներում արձակուրդից չօգտվողի նկատմամբ կիրառվում է անգամ պայմանագրի չեղարկում: Կան  երկրներ, որտեղ հանգստից վերադարձողից պահանջվում է այդ մասին վկայող տեղեկանք:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց մեկ ամսով հետաձգել օրենքի նախագծի քննարկումը՝ ժամանակ տալով Կառավարությանը ներկայացնել ավելի ամբողջական փոփոխություններ:

Հանձնաժողովի նախագահի առաջարկը չընդունեց հիմնական զեկուցողը: Հարցը դրվեց քվեարկության եւ ստացավ բացասական եզրակացություն:
 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...