Տպել
28.09.2005
Քննարկվեցին մարդու իրավունքների դասավանդման խնդիրները

Սեպտեմբերի 28-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Եվրոպայում մարդու իրավունքների ուսուցում» ծրագրի ներկայացուցիչ, Հումբոլդտի համալսարանի դասախոս Անյա Միհրի հետ:

Անյա Միհրը տեղեկացրեց, որ ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է իրենց համալսարանը, որը ի թիվս եվրոպական այլ երկրների ուսումնասիրում է նաեւ Հայաստանում մարդու իրավունքների ուսուցման հիմնախնդիրները; Տիկին Հակոբյանը հյուրին ծանոթացրեց այս բնագավառում կատարված օրենսդրական քայլերին եւ կրթական ոլորտում խնդրի հետ կապված բարեփոխումներին` համոզմունք հայտնելով, որ մարդու իրավունքների իրազեկումն ու դասավանդումըմեծ նպաստ կարող է ունենալմարդկային գործունեության տարբեր ոլորտների ժողովրդավարացման գործում: