Տպել
16.03.2021
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
1 / 5

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 16-ին առաջին ընթերցմամբ քննարկեց ՀՀ Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ  պատգամավորների հեղինակած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ երեք այլ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը եւ նախարարի առաջին տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը  ներկայացրին փաթեթը՝ անդրադառնալով նախագծերի հիմնական դրույթներին: «Գործող՝ 1993 թվականին ընդունված օրենքում ամրագրված  մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Նրանց հաշմանդամությունն այսօր փաստում ենք միայն առողջական կարգավիճակի հիման վրա, որից հետո տրամադրում ենք բացառապես ֆինանսական աջակցություն՝ չգնահատելով վերջիններիս կարիքները: Այս փոփոխությունների հիմքում դրված է հաշմանդամություն ունեցող անձանց սահմանափակումների գնահատումը եւ նրանց նկատմամբ պետության աջակցությունը: Դա հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա իրացնելու իրենց հնարավորությունները կրթության եւ աշխատանքի բնագավառներում»,-պարզաբանեց նախարարը:

Զեկուցողների գնահատմամբ՝ կարեւորագույն փոփոխություններ են առաջարկվում ոլորտում: Մասնավորապես,  հաշմանդամության խմբերի փոխարեն նախատեսվում է սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան` թեթեւ, միջին, ծանր եւ խորը: Հաշմանդամության գնահատումը կկատարվի՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման  գաղափարախոսության եւ մոտեցումների վրա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության ու Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունները, հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ մշակել են գնահատման գործիքները, մեթոդական ուղեցույցերը, անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող բիզնես գործընթացները: Մի քանի փուլով իրականացվել են փորձարկումներ: Մշակվել եւ Կառավարությանն է ներկայացվել հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագիրը:

Փոխնախարարի խոսքով՝ նախագծերն  անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը: Եթե ընդունվի օրենսդրական փաթեթը,  անձանց ֆունկցիոնալության գնահատումը կգործարկվի 2022-ի սեպտեմբերից:

Տաթեւիկ Ստեփանյանը նաեւ տեղեկացրեց, որ  այժմ Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող շուրջ 192 000 անձ, որից  8900-ը երեխաներ են, 8900-ը՝ առաջին, 65000-ը՝ երկրորդ, իսկ 135000-ը՝ երրորդ խմբի: Անժամկետ  հաշմանդամություն ունեցող  անձանց թիվը  գրեթե  150000 է: «Անձի ֆունկցիոնալության գնահատմամբ քաղաքացուն ավելին ենք առաջարկելու, քան տալիս է գործող օրենքը»,-նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները շարունակելու են օգտվել ներկայումս գործող բոլոր սոցիալական երաշխիքներից:

Առկա շինությունների մի մասը հարմարեցվելու է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, չի թույլատրվելու  բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծումը, շինարարությունն ու վերակառուցումը, եթե դրանք մատչելի չեն լինելու հաշմանդամություն ունեցող անձանց:

Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանը դրական գնահատեց ներկայացված օրենսդրական փաթեթը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից? գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել: «Օրենքների նախագծերի փաթեթը ոչ միայն չունի խոցելի կամ խնդրահարույց կետեր, այլեւ շատ կարեւոր քաղաքակրթական առաջընթաց է ապահովում»,-ընդգծեց նա:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:


11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցներ կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...