Տպել
18.03.2021
Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
1 / 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին  հանդիպեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Հանդիպման ընթացքում նշվեց, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ հանդիպումների ընթացքում կայացած քննարկումները՝ վարչապետը տեղեկացրեց, որ 2021թ. հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
 


25.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...