Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
«2020-ին համավարակի տարածման ֆոնին գյուղատնտեսության ոլորտը, այնուամենայնիվ, զերծ մնաց խիստ սահմանափակումներից: Ոլորտում նույնիսկ որոշակի չափով առաջընթաց գրանցվեց՝ շուրջ 1,4 %»,- ասաց Տիգրան Գաբրիելյանը:
2020-ին մշակվել են մի շարք իրավական ակտեր, օրենսդրական նախագծեր: Զեկուցողն առանձնացրեց մասնավորապես «Գյուղատնտեսության նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման» հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրը, նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության համատեղ աշխատանքը Հողերի գլոբալ գործընկերության կողմից ֆինանսավորվող «Հողերի կառավարման, խթանման, աջակցության ծրագիրը»: Վերջինիս շրջանակում թվայնացվել են գոյություն ունեցող հողագիտական քարտեզները եւ առցանց հարթակում ներկայացվել հանրապետության հողային ռեսուրսների որակական հատկությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը:
Տիգրան Գաբրիելյանի ներկայացմամբ՝ 2020-ի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում հնարավորություն տրվեց տնտեսավարողներին օգտվել որոշակի արտոնություններից՝ պահպանելով գործունեության բնականոն ընթացքը:
Զեկուցողն անդրադարձ կատարեց ոռոգման արդիական համակարգերի ներդրման գործընթացին, «Խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնման», «Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի», «Աշնանացան ցորենի արտադրության խթանման» պետական աջակցության ծրագրերին՝ մանրամասն ներկայացնելով դրանց իրականացման քայլերի հաջորդականությունն ու արդեն իսկ գրանցված արդյունքները:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...