Մարտի 17-ի ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Հեղինակը նշեց, որ նախագիծը քննարկման է ներկայացվում երկրորդ անգամ: Այն մեկ անգամ արդեն արժանացել է Ազգային ժողովի եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը, սակայն հայտնի դեպքերի պատճառով երկրորդ ընթերցումը հետաձգվել է եւ նախագիծը դուրս է եկել շրջանառությունից:
Հիմա առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 35-րդ հոդվածում. «ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմվում եւ տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման եւ կայացվում որոշումներ՝ անվտանգ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ»:
Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը բխում է համայնքում ճանապարհային երթեւեկության ոլորտին վերաբերող խնդիրների լուծման եւ դրա համար պատասխանատու լիազոր մարմնի հստակ սահմանման անհրաժեշտությունից:
Ըստ հիմնական զեկուցողի` ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել այս տիրույթում իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրների լուծումը` համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կառավարման գործում:
Կառավարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է դրական դիրքորոշում:
Հանձնաժողովում եւս օրինագիծն արժանացավ դրական հավանության:
Կարգելվի մինչեւ 50 միկրոն հաստությամբ տոպրակների վաճառքը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց 2020-ի կատարողականի վերաբերյալ նախարարության զեկույցը: Ըստ այդմ՝ հաշվետու տարում Արարա...
Առկա են զգալի բացեր «Սեւանա լճի մասին» օրենքի ենթաօրենսդրական դաշտում
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում տեղի ունեցավ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի կիրարկման հետօրենսդրական մոնիթորինգի վերաբերյալ զեկույցի քննարկում: Զեկույցը կազմվել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարմ...
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ փոխգործակցությունը կարեւորող հանդիպում
Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը մարտի 17-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի հետ: Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ...
Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ...
Վերանայվել է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել տուգանքի ինստիտուտը: Ամրագրվել է տուգանքի հաշվարկման նոր կարգ: Ո...
Գյուղատնտեսության ոլորտում՝ 1,4 % աճ
Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 18-ի նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: «2020-ին համավարակի տարածման ֆոնին գյուղատնտե...
Հողերի աճուրդում առկա կոռուպցիոն ռիսկերը կնվազեն
Մարտի 18-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ կայացավ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած ««ՀՀ հողային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացո...
Մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 18-ի ԱԺԽՈ-017-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` մարտի 1...
ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
ԱԺ խորհուրդը մարտի 18-ի արտահերթ նիստում համաձայնություն տվեց մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...
Կլուծարվի Հատուկ քննչական ծառայությունը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ արդարադա...
Հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հանդիպեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում նշվեց, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի,...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:30-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ:...