Տպել
19.03.2021
Առաջին ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
1 / 7
Խորհրդարանի մարտի 19-ի նիստում քննարկվեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ելույթներից եւ հարցուպատասխանից հետո եզրափակիչ ելույթում Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ փաթեթի կարգավորումների ընդունումից հետո դատավորների կողմից գրավը չկիրառելուն վերաբերող մտահոգություններին:

«Եթե դատավորը համոզված է, որ գրավը խափանման այն միջոցն է, որը թույլ է տալու հասնել արդարադատության, ապա պետք է կիրառի այն: Սա մեր երկիրն է, մեր արդարադատության համակարգը եւ, այո՛, այդ համակարգը պետք է լինի անկախ, արդյունավետ ու չենթարկվի ոչ գործադրին, ոչ օրենսդրին եւ ոչ էլ դրսի որեւէ ուժի»,-ընդգծեց Վարդանյանը:

Օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է երեքական ժամ: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...