ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ նշված վերահսկողությունը մշտադիտարկման միջոցով իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն:
Նշված պահանջը վերաբերելու է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին:
Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի, Համազասպ Դանիելյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց երկամսյա ժամկետով:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարությունը ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պահպանության մասին
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈՒՄՎ) գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ, ՈՒՄՎ քարտուղարության լիազորված դոկտոր Մաքսիմոս Խարակոպուլոսի հետ հանդիպումը կայացավ հեռակոնֆերանսի ձեւաչափով 2021 թ. մարտի 17-ին: Նա հանդես եկավ ԼՂ-ում քրիստոնեական հուշարձանների պաշտպանությանն ուղղվա...
Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում
Կանանց ներկայացվածության մասին խոսել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը:...
Քննարկվեցին ներդրումային ծրագրերի վերաբերող հարցեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խումբը մարտի 22-ին առցանց ձեւաչափով աշխատանքային քննարկում անցկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների հետ: Քննարկմանը մասնակցում էին պատգամավո...
Տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստը
Մարտի 17-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների առցանց նիստը, որի աշխատանքներին մասնակցեց վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նոր պատվիր...
ԿԳՄՍԵՍ հանձնաժողովը քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ի հերթական նիստում քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» ԿԳՄՍ նախարարության զեկույցը: Նախարար Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2...
Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի հանդիպումն ԱԺ-ում
ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը մարտի 22-ին հանդիպեց ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Միրոսլավ Հացեկի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշեց, որ Սլովակիան սատարում է ...
Տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի եւ վեհաժողովի համանախագահի առցանց հանդիպումը
Մարտի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի առցանց հանդիպումը: Կողմերն անդրադարձան սույն թվականի ապրիլի 19-ից 20-ը կայանալիք լիագումար նստաշրջանին` քննարկելով նստա...
Վլադիմիր Վարդանյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ: ...
Մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 25 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 22-ին տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեցին նաեւ հերթական նիստ...
Հայաստան է ժամանել շուրջ 1500 լիբանանահայ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում մարտի 22-ին քննարկվեց 2020-ի կատարողականի վերաբերյալ Կառավարության զեկույցը: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Covid-19 համավար...
2027 թվականից բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացին զուգահեռ կանցնեն նաեւ ծրագրային հավատարմագրում
«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ կրթության, գիտությ...
Հայաստան-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունն աճել է
ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2020-ին առեւտրաշրջանառությունն անկում է ապրել, սակայն Հայաստան-...
«Խորհրդարան 1918-1920». զորահավաքի հրաման N16
103 տարի առաջ՝ մարտի 21-ին, Հայոց ազգային խորհրդի լիազոր Արամ Մանուկյանը զորահավաքի կոչ արեց թաղային մարմիններին, հանձնաժողովներին: N16 հրամանը վերաբերում էր 18 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց: «Սրանով պատւիրում եմ բոլոր թաղային մարմիններին կամ յանձնաժողովներին կազմել եւ սոյն ամսի 27-ին անպատճառ ն...
Հայաստանում ներկայացված միջազգային կառույցները հետաքրքրությամբ են աշխատում ՏԻՄ ոլորտում
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում ներկայացրեց Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքները: Համայնքներում իրականացվել են շուրջ 26 մլրդ դրամի սուբվե...
Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին
Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքի արդյունքներն ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղեւոնդյանը: «2020 թվականն աննախադեպ բարդ էր Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի համար: Համավարակի ...
Բարձրացել է քրեակատարողական հիմնարկների 2000-ից ավելի ծառայողի աշխատավարձ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի նիստում քննարկվեց Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 242-Ա որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ կառավարության 2019-ի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքներ...
Փոփոխություններ են առաջարկվում «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում
Նախընտրական քարոզչություն եւ ընտրությունների ֆինանսավորում: ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստին կարող եք հետեւել այստեղ:Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 10:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ...