Տպել
22.03.2021
2027 թվականից բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացին զուգահեռ կանցնեն նաեւ ծրագրային հավատարմագրում
1 / 4

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Իրականացված փոփոխություններով բուհի ռեկտորն ընտրվելու է խորհրդում եւ հրամանագրվելու է 5 տարի ժամկետով:

Նախագծով ռեկտորին ներկայացվող պահանջ էր միայն գիտական աստիճանի առկայությունը, լրացուցիչ պահանջների սահմանումը վերապահված էր բուհին: Այստեղ եւս կատարվել է փոփոխություն. գիտական աստիճան ունենալուց բացի` 5 տարվա գիտական եւ ակադեմիական գործունեության պահանջ է դրվել:

Ամբիոնի վարիչի պաշտոնը համարվում էր վարչական: Կատարված փոփոխությամբ այն կհամարվի ակադեմիական:

Զգալի աշխատանքներ են տարվել՝ կապված բուհերի ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում անցնելու մեխանիզմների հետ: Ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերը մինչեւ 2023 թ. նոյեմբերի 1-ը պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում: Չանցնելու պարագայում վերջիններս այլեւս չեն կարող կազմակերպել ընդունելության գործընթաց:

2027 թվականից բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու գործընթացին զուգահեռ կանցնեն նաեւ ծրագրային հավատարմագրում: Այն բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամկետը կերարաձգվի մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը, որոնց հավատարմագրման ժամկետները լրանում են 2022, 2023 եւ 2024 թվականներին: «Դրանից հետո բոլոր բուհերը, անկախ իրենց իրավակազմակերպական ձեւից, պետք է անցնեն եւ՛ ինստիտուցիոնալ, եւ՛ ծրագրային հավատարմագրում: Մեր առջեւ դրված խնդիրն է՝ ինչ-որ պահից սկսած՝  բոլոր բուհերը աշխատեն նույն կանոններով»,-ասաց նախարարը:

Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հստակեցրեց ռեկտորների ընտրության կարգին վերաբերող դրույթը. ռեկտորին այժմ ընտրելու է խորհուրդը: Նախկին կարգավորմամբ 3 թեկնածուներից մեկին նշանակելու էր նախարարը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ այն մտահոգությանը, թե ռեկտորների համար տարիքային բարձր շեմ սահմանելը հակասահմանադրական է: Նա հիշեցրեց, որ Սահմանադրությունը տարբեր պաշտոնների համար տարիքային տարբեր շեմեր է սահմանում:

«Ուսանողական խորհուրդ» հասկացությունը փոխարինվել է «Ուսանողական միավորումներ»-ով: Ըստ զեկուցողի՝ ուսանողական խորհուրդները տարիներ շարունակ հիմնականում կուսակցականացվել են, եւ այս փոփոխությամբ ուսանողներին ինքնարտահայտվելու հնարավորություն կտրվի: Նշվեց, որ պատգամավորների առաջարկների մեծ մասը վերաձեւակերպված ներառվել է օրինագծում:

Այն հարցին, թե ուսանողը ինչ դիպլոմ պետք է ստանա, եթե ընդունվելիս իր նախընտրած բուհը հավատարմագրված է եղել, սակայն հետագայում չի անցել ինստիտուցիոնալ հավատարմագրում, նախարարի դիտարկմամբ` ընդունված ուսանողները կավարտեն այն հիմունքներով, որով ընդունվել են եւ իրողություններով պայմանավորված` նոր կարգավորումները չեն ազդի նրանց վրա:
 
Հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց նախարարությանը բարձր որակի համագործակցության համար. «Փոխզիջումներով, իրար լրացնելով՝ հասել ենք այս կետին»: Մխիթար Հայրապետյանը գոհունակությամբ արձանագրեց նաեւ, որ օրինագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ, որոնց արդյունքում այն վերամշակվել է. «Ռոտացիայի վերաբերյալ առաջարկը եղել է ռեկտորների հետ հանդիպման ժամանակ: Բերված փաստարկներն այնքան համոզիչ էին, որ օրենքի դրույթը փոփոխվեց»:

Պատգամավորների ներկայացրած մի քանի տասնյակ առաջարկներ քվեարկությամբ ընդունվեցին, մյուս մասը պատգամավորները հետ վերցրին, մի քանիսն էլ մերժվեցին:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:


14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...