Տպել
22.03.2021
Տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի եւ վեհաժողովի համանախագահի առցանց հանդիպումը
1 / 3

Մարտի 19-ին տեղի ունեցավ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի առցանց հանդիպումը:

Կողմերն անդրադարձան սույն թվականի ապրիլի 19-ից 20-ը կայանալիք լիագումար նստաշրջանին` քննարկելով նստաշրջանի օրակարգը եւ դրա շրջանակում նախատեսվող նախաձեռնությունները:

Անդրիուս Կուբիլիուսը շնորհավորեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ այն կարեւոր կապող օղակ  կլինի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ: Կողմերն ընդգծեցին նաեւ Եվրանեսթ ԽՎ շրջանակում սերտ համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ այս հարթակում ակտիվություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: