Տպել
24.03.2021
Ընդունվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 5

Խորհրդարանը մարտի 24-ի նիստում քվեարկություններով ընդունեց նախորդ օրը երկրորդ ընթերցմամբ քննարկված՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկային ավանդների ներգրավման մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքների նախագծերը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ««ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Քվեարկությամբ ընդունվեց նաեւ Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենսդրական փաթեթին պատգամավորները հիմնական եւ հարակից զեկուցողների առաջարկությամբ դեմ քվեարկեցին՝ այն տեղափոխելով առաջարկությունների փուլ:
 


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...