Տպել
24.03.2021
Ելույթներ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ
1 / 4

Միքայել Մելքումյան. Սահմանից ավելացված արժեքի հարկի հետաձգման հնարավորությունների տեղայնացման հարցը շատ արդիական եմ համարում: Ես հակված եմ հատուկ ռեժիմներ կիրառելու: ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտը թույլ չի տալիս բոլոր ապրանքատեսակների դեպքում դա հետաձգել, բայց կարելի է կիրառել կարեւորագույն նշանակություն ունեցող խմբերի համար:

Սիսակ Գաբրիելյան. Նախագիծը խրախուսող է, որովհետեւ կառավարող ուժը խորհրդարանում որդեգրել է գործընկերային մեթոդը:

Արտակ Մանուկյան. Ինչու՞ ենք աշխատանքի արտադրողականությանը միտված մասնագետներից առանձնացրել հարկ վճարողներին: Փիլիսոփայորեն եթե մոտենանք, աշխատողի օրն արդեն ծածկում է հարկ վճարողի օրը: Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելուն կողմ եմ: Գնումների համակարգում, կարծում եմ, պետք է փոփոխություն անենք, որ երաշխիքների ինստիտուտը դարձնենք ավելի ճկուն:

Բաբկեն Թունյան. Շատ կարեւոր օրենքի նախագիծ է: Այն պրակտիկան, որ օրինապահ հարկ վճարողների մասով կիրառվում էր ՊԵԿ-ում, հիմա օրենքով է ամրագրվում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի եզրափակիչ ելույթ. Օրինապահ հարկ վճարողների համար նախատեսված առավելություններն են՝ պարզեցված ընթացակարգով ամսական կտրվածքով 60 մլն դրամ ԱԱՀ-ի վերադարձ, ծառայությունների մատուցման բնագավառում առավելություններ, առաջին հերթին՝ գործարար համբավ: Մենք հրապարակելու ենք օրինապահ հարկ վճարողների ցանկը: Սրանք բավարար ազդեցիկ միջոցներ են, որ հարկ վճարողը ձգտի օրինապահության: