Տպել
26.03.2021
ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով
1 / 1

Ճեպազրույցների ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողը հետաքրքրվեց, թե  ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերաբերում վարչապետի՝ օրերս հնչեցրած այն տեսակետին, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի փակ համամասնական ընտրակարգով՝ հրաժարվելով ռեյտինգայինից: «Արդյո՞ք սա համարում եք խաղի կանոնների փոփոխություն»,-մասնավորեցրեց լրագրողը, ինչին ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց. «Պիտի նշեմ, որ ԲՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով,  որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա այստեղ գնդակը իշխանության դաշտում է. իրենք են սահմանել խաղի կանոնները: Մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ ընտրությունները լինեն ազատ եւ արդար»:  Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, որ  դեռ պարզ չէ, թե ովքեր կլինեն կուսակցության համամասնական ցուցակում: