Տպել
26.03.2021
«Խնդրի հանգուցալուծում ԲՀԿ-ն տեսնում է արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով». Էնֆիաջյան
1 / 12

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մարտի 26-ին հանդիպեց ԲՀԿ քաղաքական դպրոցի ներկայացուցիչների հետ:

Նա ողջունեց երիտասարդների՝ քաղաքական ծրագրերում մասնակից դառնալու, կրթվելու, գիտելիքներն ամրապնդելու ցանկությունը. «Անձը, ով  չունի գիտելիքներ, փորձառություն, որոշումներ կայացնելու վճռականություն չի կարող զբաղվել քաղաքականությամբ»:

ԱԺ փոխնախագահը պատասխանեց նաեւ հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ռազմական գործընթացից հետո առաջացած խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին,  հունիս ամսին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

«Հայաստանն անցել է բազում փորձությունների միջով. համավարակի, ապա պատերազմի  հետեւանքով  երկրում առաջացել է քաղաքական ճգնաժամ: Խնդրի հանգուցալուծում մեր կուսակցությունը տեսնում է արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով»,-նշեց նա: