Նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» եւ հարակից մի շարք օրենքներում: «Էներգետիկայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության չափի բարձրացմանը: Նախագծի հեղինակ Արտաշես Պետրոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է էներգաարտադրող տեղակայանքների հզորության գործող 500 կվտ շեմը բարձրացնել մինչեւ 2մգ/վտ որոշակի սահմանափակումներով:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 1 տարվա գործունեություն ծավալած իրավաբանական անձինք կարող են տեղադրել ոչ ավելի, քան 500 կվտ հզորությամբ տեղակայանք, իսկ 1 տարուց ավելի գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք՝ ոչ ավելի, քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծավալները:
Հեղինակի խոսքով՝ նախաձեռնության նպատակը տնտեսվարողների համար էլեկտրաէներգիայի մատչելիության ապահովումն է, ինչն իր հերթին կնպաստի տնտեսության աշխուժացմանը:
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...