Տպել
31.03.2021
ԱԺ պատգամավորը հանդիպեց արցախյան պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ
1 / 4

Մարտի 31-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպեց արցախյան պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ:

Նրանք նշեցին, որ Մարտունի-3 զորամասի 76 զինվորի մահվան, ինչպես նաեւ Հադրութի Վանք գյուղում 50 օրից ավել շրջափակման մեջ գտնված, հետագայում խոշտանգված եւ սպանված զինվորների մահվան հանգամանքները պարզելու համար հարազատները հաղորդում են ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Սակայն պարզվել է, որ գործը հասցեագրվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծնողները կարծում են, որ նշյալ գործերը պետք է քննվի ԱԱԾ-ում, ուստի պատգամավորին խնդրեցին հետամուտ լինել այդ հարցում: ԱԺ պատգամավորը պատրաստակամություն հայտնեց խնդիրը հնարավորինս արագ ուսումնասիրել եւ աջակցել դրա լուծմանը:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...