Տպել
03.10.2005
Հանդիպում հանձնաժողովում

Հոկտեմբերի 3-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Մհեր Շահգելդյանն ընդունեց «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ – նախագահ Գեորգի Վանյանին,Վրաստանի «ՌԵ» ստուդիայի տնօրեն Մամուկա Կուպարաձեին, ադրբեջանական «Ադրբեջանն այսօր» օրաթերթի լրագրող, գրող հրապարակախոս Սեյմուր Նովրուզօղլուն, ովքեր Հայաստանում են գտնվում«Հարավկովկասյան ինտեգրացիա-այլընտրանքային մեկնարկ» ծրագրի շրջանակներում:

Ներկայացնելով իրենց ծրագրի նպատակները, հյուրերը նշեցին, որիրենց նպատակն է հասարակական կազմակերպությունների, անհատների միջոցով ակտիվացնել շփումները տարածաշրջանի երկրներում, երկխոսություն ծավալել առկա խնդիրների շուրջ, նպաստել տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը նաեւժողովրդական դիվանագիտության միջոցով:Ծրագրի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում կազմակերպվել են կոնֆերանսներ, սեմինարներ, հանդիպումներ, «Հայաստան-Վրաստան-Ադրբեջան` միասին» երիտասարդ նկարիչների ցուցահանդես, նկարահանվել են «Ղարաբաղ» վրաց-աբխազական ֆիլմը, եւ «Հայաստան» ֆիլմը, որոնք առաջիկայում կցուցադրվեն նաեւԱդրբեջանում: «Հայաստան» ֆիլմի նկարահանումներին մասնակցել է նաեւ ադրբեջանցի լրագրող: Նոյեմբերին Երեւանում կանցկացվի ջազ փառատոն, որին կմասնակցեն երաժիշտներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից,Ղարաբաղից, Աբխազիայից, Օսեթիայից: Հյուրերը  խնդրեցին  իրենց շնորհակալությունը փոխանցել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին` ռեգիոնալ կոնֆերանսի անցկացմանն ու տարածաշրջանային համագործակցությանն աջակցելու համար:

Պարոն Շահգելդյանը ողջունեց ծրագրի իրականացումը` հակամարտությունների կարգավորման առումով կարեւոր դեր վերապահելովհասարակական կազմակերպություններին, ժողովրդական դիվանագիտությանը: Այս համատեքստում կարեւորվեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...