Ապրիլի 7-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահը շնորհավորեց կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Նշվեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո կատարվել են մի շարք բովանդակային ու տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը՝ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության բարձրացմանը:
Կառավարության առաջարկներով լրամշակված փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...