Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակներում կանայք աչքի են ընկել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ, օջախի կրակն անմար պահելուց ու սերունդներ կրթելուց զատ մասնակցել են նույնիսկ ռազմական գործողություններին: Այդպիսին էր եւ է հայ ազգի ճակատագիրը: Միեւնույն ժամանակ անհերքելի փաստ է, որ հայ կինը եղել է գնահատված, արժեւորված թե՛ իր ընտանիքում, եւ թե՛ հասարակական կյանքում:
Հայաստանի կանայք ընտրելու եւ ընտրվելու իրավունք ստացել են 102 տարի առաջ՝ Առաջին հանրապետության օրոք, երբ Եվրոպայի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին ու դեռ մի քանի տասնամյակ էլ պայքարեցին այդ իրավունքի համար: 1919-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված 80 պատգամավորից 3-ը կին էին: Ընդ որում՝ ոչ ֆիկտիվ, ոչ էլ գենդերային հավասարության օրենքի պահանջներով, այլ իրենց կամքով եւ հասարակության պահանջով:
Առաջին կին պատգամավոր լինելուց զատ այս կանայք եւս մեկ ընդհանրություն ունեն. նրանք բոլորն էլ կրում էին նաեւ իրենց ամուսինների ազգանունը: Ժամանակներն էին այդպիսին:
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան (1886-1940)
Նախնական կրթություն ստացել է Բուլղարիայի Ֆիլիպպե (Պլովդիվ) քաղաքում: 16 տարեկան հասակում Եվրոպա մեկնելու ճանապարհին հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական եւ ֆիդայական շարժման հայտնի գործիչ Սարգիս Բարսեղյանին: Ամուսնու հետ Պերճուհին կանանց միություն հիմնեց, որը պետք է զբաղվեր հայ գիրը, գրականությունը, պատմությունը եւ հեղափոխական գաղափարները տարածելով: 1915-ի ապրիլի 24-ին հայ բազում մտավորականների հետ ձերբակալվեց նաեւ Պերճուհու ամուսինը՝ Սարգիս Բարսեղյանը: Նրան գազանաբար սպանեցին:
1918-ի Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Պերճուհին տեղափոխվեց Երեւան, ընտրվեց խորհրդարանի անդամ: Օրենսդիր մարմնում ծավալած գործունեությունից զատ Պարտիզպանյանը նաեւ գրում էր պատմվածքներ, որոնք, ի դեպ, թարգմանվել են ֆրանսերեն եւ անգլերեն: «Արփիկը» եւ «Օղակ մը շղթայես» պատմվածքների համար ԱԺ կին պատգամավորն արժանացել է մրցանակների:
Կատարինե Զալյան-Մանուկյան (մահացել է 1965 թ.)
Կատարինե Զալյանը բժշկուհի էր՝ իր կյանքը նվիրաբերած Ցեղասպանությունից հետո հայ որբերի ու գաղթականների օգնության գործին: 1917-ին նա ամուսնացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից ամենավառ կերպարի՝ Արամ Մանուկյանի հետ: Կատարինեն ստանձնեց ոչ միայն նրա կնոջ դերը, այլեւ երկրի առաջին ատյանում՝ օրենսդիր մարմնում, ներգրավվեց Բժշկասանիտարական հանձնաժողովի կազմում՝ շարունակելով լուծել գաղթականների խնդիրները:
Հայաստանի խորհրդայնացումն ու ամուսնու մահը Կատարինեին կտրեցին հայրենիքից: Մանկահասակ դստեր հետ նա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ: Սակայն շատ չանցած՝ 1927-ին, Կատարինեն վերադարձավ Երեւան եւ կրկին զբաղվեց բժշկությամբ ու սոցաշխատանքով:
Վարվառա (Վարյա) Ռոտինյան-Սահակյան
Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինը՝ Վարվառան, նույնպես խորհրդարանի պատգամավոր էր: Նրա օրենսդիր գործունեության մասին փաստերը քիչ են, հայտնի է, որ զբաղվել է Ցեղասպանության արդյունքում գաղթականների ու անօթեւանների հարցերով: Սակայն նրա կյանքը նույնպես բավականին ծանր ու կորուստներով լի էր. մահացել է զավակը, այնուհետեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել ամուսինը: Փետրվարյան դեպքերի ժամանակ ընտանիքով գաղթել են Թավրիզ: 6 տարի հետո տեղափոխվել են Հարավային Իրան, հետագայում՝ Իրաք, ապա՝ Լիբանան: Այդ ընթացքում նա չի դադարել հայկական տարբեր համայնքներում աշխատել օգնության կենտրոններում: Բեյրութում մասնակցել է Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932-ին Վարվառան կորցրել է մյուս զավակին, մեկ տարի անց էլ՝ ամուսնուն:
Դրական եզրակացություններ՝ ԱԺ պատգամավորների հեղինակած նախագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Վահագն Թեւոսյանի, Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի համապատասխան 9-րդ հոդվա...
Գործադիրը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկում կատարել մի շարք օրենքներում
Ապրիլի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկեց ««Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությունը միտված ...
Քննարկվեցին հարկային եւ մաքսային արտոնություններ նախատեսող օրինագծեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...
Հետաձգվեց Հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրա...
Սոցիալական երաշխիքներ՝ մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրակ...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները
««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: ՀՀ արդարադատո...
Դրական եզրակացություն՝ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթին
««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է պատգամավոր Արթուր Դավթյանը, առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձաժո...
Փոփոխություններ եւ լրացումներ՝ «Պետական տուրքի մասին» եւ կից այլ օրենքներում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օր...
Առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանը չեն հատի. օրինագիծը ստացավ դրական եզրակացություն
ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում: Հիմնական զեկուցողը նշեց, որ գործող օենքում իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում եւ հանգ...
Կվերանայվեն 2022 թվականի պետական բյուջեի սոցիալական ոլորտի հատկացումները
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում քննարկվեց ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված սոցիալական ոլորտի բյուջետային ծրագրերի վերաբերյալ» հարցը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ՀՀ աշխատա...
Գրավոր ընթացակարգ՝ վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով առաջար...
Հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ
Ապրիլի 7-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հեղինակների առաջարկությամբ մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվեց ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկու...
Փոփոխություններ պետական ծառայության պաշտոնի անձնագրում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի, Քրիստինե Պողոսյանի հեղինակած ««ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մ...
Դրական եզրակացություն՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին
Ապրիլի 7-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահը շնորհավորեց կանանց Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ երկրորդ ընթերցմա...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Էդգար Ճաղարյանի լիազորությունները համարել դադարած: ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին նա...