Հոկտեմբերի 4-7 Երեւանումտեղի կունենան ԱՊՀ ՄԽՎ տնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերը:
Հոկտեմբերի 5-ին կգումարվի երկու հանձնաժողովների համատեղ նիստը, բացման խոսքով հանդես կգան Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, այնուհետեւ հանձնաժողովները առանձին կշարունակեն իրենց աշխատանքները:
ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամները նույն օրը կհանդիպեն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի, իսկ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի անդամները` էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի հետ:
Հոկտեմբերի 6-ին ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամները կհանդիպեն Բրյուսովի անվան համալսարանի դասախոսական կազմի հետ, իսկ իսկ ԱՊՀ ՄԽՎ տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի անդամները` Արմավիրի մարզում կայցելեն արտադրական ձեռնարկություններ:
Հոկտեմբերի 7-ին երկու պատվիրակությունների անդամներն էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նույն օրը պատվիրակությունների անդամները կմեկնեն Երեւանից: