Տպել
09.04.2021
Փոփոխություն՝ Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում
1 / 4

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ քննարկվեց ««Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ: Այն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի համար:

Փոխոստիկանապետը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ պետությունների միջեւ համագործակցությունը: Նախագծով լրացվում են օգտագործվող հասկացությունների սահմանումները, ավելացվում պետությունների միջեւ տեղեկատվության փոխանակմանն ուղղված դրույթները: «Բացի այդ, նախատեսվում է համատեղել իրավական հիմքերը՝ օպերատիվ հետախուզական եւ այլ միջոցառումների անցկացման նպատակով, օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու եւ միջոցառումների շրջանակն ընդլայնելու հետ»,- ասաց Արա Ֆիդանյանը:

Արձանագրության վավերացումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության եւ Սահմանադրական դատարանի կողմից:

Նշվեց, որ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, կարեւորելով  վավերացման անհրաժեշտությունը, կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:

Օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...