Տպել
09.04.2021
Գործադիրն առաջարկում է կարգավորել հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանները
1 / 4

««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում:

Գործադիրն առաջարկում է օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի բոլոր «նավթային գազերի» բառերը փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազերի» բառերով: Նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանների կարգավորմամբ, մասնավորապես «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի 15-րդ կետի կատարման ապահովմամբ: Փոփոխությունը պայմանավորված է նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքների վարչական տարածքում տվյալ վառելիքի վաճառքի համար նախատեսված թույլտվության սահմանմամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի համոզմամբ՝ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառքի/իրացման ժամանակ առաջացած օրենսդրական բացերն ու անհամապատասխանությունները, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի կողմից վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության հարցը:

Հարցն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...